Կոկորինն ու  Մամաևը ձերբակալվել են
09/10/2018 17:09

Կոկորինն ու Մամաևը ձերբակալվել են

«Զենիթի» և «Կրասնոդարի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը ձերբակալվել են: Նրանք կասկածվում են մարդկանց վրա հարձակվելու համար, հայտնում է 360 պորտալը:

Կոկորինը և  Մամաևը ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի սրճարաններից մեկում: Սկանդալային դրվագի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ֆուտբոլիստների ծեծկռտուքի հետևանքով տուժել է ռուս երկու պաշտոնյա. նրանք արդյունաբերության և առևտրի նախարարությունից էին:  Պաշտոնյաներին տեղափոխել են հիվանդանոց: Ֆուտբոլիստներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Կոկորինն ու Մամաևը ձերբակալվել են