Այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան, ես վերադառնում եմ. Յուրա Մովսիսյան
09/10/2018 10:15

Այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան, ես վերադառնում եմ. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկար դադարից հետո վերադառնում է հավաքական։

«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո, ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալն է, չկա:

Չեմ համբերում՝ երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարը: Սպասում եմ լեփ-լեցուն մարզադաշտի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթական ուղին», - Facebook-յան իր էջում գրել է Յուրա Մովսիսյանը:
 
Այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան, ես վերադառնում եմ. Յուրա Մովսիսյան