.jpg)
10/10/2018 16:46
Կոկորինը և Մամաևը պատրաստվում են մեկնաբանել իրենց մասնակցությամբ սկանդալային միջադեպերը
«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը շուտով հանդես կգան հայտարարությամբ և կմեկնաբանեն հոկտեմբերի 8-ին, Մոսկվայում իրենց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքները: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստների ներկայացուցիչը.
«Նրանք տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն կանեն: Ես նրանց փոխարեն չեմ խոսի: Հայտարարությունը կլինի ճիշտ պահին: Այժմ նրանք ձերբակալված չեն, բայց գործ է հարուցվել: Ովքե՞ր են նրանք: Որոշեք ինքներդ», - հայտնել է Կոկորինի և Մամաևի ներկայացուցչի «Москва 24» հեռուստաալիքին:
Հոկտեմբերի 8-ին Կոկորինը և Մամաևը Մոսկվայում ծեծել են ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ծեծկռտուքից հետո ֆուտբոլիստները սրճարանում հարձակվել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի և Սերգեյ Գայսինի վրա: Երկու միջադեպերի տեսագրությունները տարածվել են համացանցում: Ֆուտբոլիստներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: