.jpg)
10/10/2018 15:09
Պոգբա. Գրիզմանն ու Մբապեն ավելի արժանի են «Ոսկե գնդակին», քան ես
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Ոսկե գնդակի» հնարավոր դափնեկրի մասին:
«Ես, ինչպես և Գրիզմանը, ցանկանում եմ, որ «Ոսկե գնդակը» նվաճի ֆրանսիացի ֆուտբոլիստ: Էական չէ, թե ով կնվաճի, լինի դա Անտուանը, Մբապեն, թե Վարանը:
Բոլոր նրանք էլ ավելի են արժանի այդ մրցանակին, քան ես: Ամբողջ սրտով հուսով եմ, որ «Ոսկե գնդակը» կնվաճի նրանցից մեկը»,- հայտարարել է Պոգբան: