10/10/2018 14:39
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ է նշանակվել Աննա Նաղդալյանը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով՝ Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):