Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի նախարար. վարչապետը հայտարարեց որոշման մասին
10/10/2018 11:05

Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի նախարար. վարչապետը հայտարարեց որոշման մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նորանշանակ նախարարներին:

«Հաջողություններ եմ մաղթում ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին», - ասաց նա:

Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը, ըստ էության, վերադառնում է այս պաշտոնին, քանի որ նա 2014 - 2016 թվականներին արդեն իսկ եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի նախարար. վարչապետը հայտարարեց որոշման մասին