10/10/2018 16:30
Նախագահի հրամանագրով՝ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին:
Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու:
Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը, ըստ էության, վերադառնում է այս պաշտոնին, քանի որ նա 2014 - 2016 թվականներին արդեն իսկ եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։