10/10/2018 14:28
Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստան և Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը:
Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: