10/10/2018 11:40
Հոկտեմբերի 11-ի ու 12-ի փոխարեն աշխատանքային կլինի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին կառավարության նախորդ նիստում հայտարարվեց, որ հոկտեմբերի 11-ը և 12-ը կլինեն ոչ աշխատանքային:
Կառավարութան այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այդ օրերի փոխարեն աշխատանքային համարել հոկտեմբերի 20-ը և 27-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, նաև՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն է:
Նա առաջարկեց աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ընդունելի առաջարկներ են: