Ջոն Թերին նշանակվել է «Ասթոն Վիլայի» նոր գլխավոր մարզչի օգնականi պաշտոնում
11/10/2018 14:45

Ջոն Թերին նշանակվել է «Ասթոն Վիլայի» նոր գլխավոր մարզչի օգնականi պաշտոնում

«Ասթոն Վիլան» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Դին Սմիթին, իսկ օգնականի պաշտոնում Ջոն Թերիին նշանակելու մասին, հայտնում է բիրմինգեմյան ակումբի պաշտոնական կայքը:
 
Ակումբը հայտարարել է նաև ակումբի մարզական տնօրենի պաշտոնում Խեսուս Գարսիա Պիտարխին նշանակելու մասին, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել էր «Վալենսիայում» և Մադրիդի «Աթլետիկոյում»:
 
Հիշեցնենք` 37-ամյա Թերին մի քանի օր առաջ հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և հիմա պատրաստ է դառնալ մարզիչ:
 
Նախորդ մրցաշրջանում Թերին խաղացել է «Ասթոն Վիլայի» կազմում` ակումբում անցկացնելով 36 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ:
 
«Ասթոն Վիլան» անհաջող էր մեկնարկել ընթացիկ առաջնությունում Սթիվ Բրյուսի գլխավորությամբ, ով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: 12 տուրից հետո թիմը 15 միավոր է վաստակել և զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի միայն 15-րդ հորիզոնականը:
Ջոն Թերին նշանակվել է «Ասթոն Վիլայի» նոր գլխավոր մարզչի օգնականi պաշտոնում