Նավթի համաշխարհային գները նվազել են
11/10/2018 11:40

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,26 դոլարով՝ մինչև 82.6 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
 
WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,79 դոլարով՝ մինչև 73.17 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գները նվազել են