Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան
11/10/2018 00:36

Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան

Ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան։ Նա լուսանկարներ է հրապարակել իր «Ինստագրամում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանեց Հայաստան:

Երևանում նա մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Այսօր երեկոյան Հայաստան է ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։



Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան