Ծանրորդ Կարեն Մարգարյանը` օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն
12/10/2018 11:19

Ծանրորդ Կարեն Մարգարյանը` օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն

Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցվել է Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ չեմպիոնի պատվին արժանացել է հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Նա պոկել է 141կգ ,հրեց 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դարձել բոլոր մրցակիցների համար և նվաճել չեմպիոնի կոչումը։

Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/։

Ծանրորդ Կարեն Մարգարյանը` օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն