12/10/2018 12:41
Նեթանյահու. Թրամփը լիովին աջակցում է Իրանի դեմ իսրայելական կողմի գործողություններին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Սիրիայում Իրանի դեմ իսրայելական կողմի գործողություններին:
Նրա խոսքով՝ Թրամփն աջակցում է Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ «Իսրայելի պայքարին»:
Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Ross էսկադրային ականակիր նավի ժամանումն իսրայելական Աշդոդի նավահանգիստ «ԱՄՆ-ի աջակցության ապացույց է հանդիսանում»: