12/10/2018 14:01
ԱՄՆ-ի Սենատը դադարեցրել է աշխատանքը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նախաշեմին
ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը, հայտնում է The Hill թերթը:
Այժմ ամերիկացի այն սենատորները, որոնք մտադիր են հասնել վերընտրման, նախընտրական արշավով կզբաղվեն անմիջականորեն իրենց նահանգներում:
Սկզբնապես պլանավորվում է, որ սենատորներն իրենց աշխատանքը կշարունակեն ընդհուպ մինչև հոկտեմբերի 26-ը, քանի որ նրանք պետք Է քվեարկեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 30 թեկնածությունների շուրջ, այդ թվում՝ դատական մարմինների տարբեր պաշտոնների համար:
Սակայն նախօրյակին նրանք հաստատեցին բոլոր թեկնածուներին, այդպիսով իրենց աշխատանքն ավարտելով երկու շաբաթ ավելի շուտ: Հրատարակությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, իր աշխատանքն ավարտել է տակավին սեպտեմբերի վերջին: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, սենատորների, նաև նահանգապետների զգալի մասը: