12/10/2018 10:21
Թուրքիայում ԻՊ-ի 7 ենթադրյալ անդամի են ձերբակալել
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման յոթ ենթադրյալ անդամի, որոնց թվում ՌԴ երկու քաղաքացի կա: Ձերբակալությունը տեղի է ունեցել Քայսերի նահանգում, հայտնում է DHA գործակալությունը:
Ոստիկանական արշավն իրականացվել է այն տներում, որտեղ բնակվելիս են եղել ԻՊ-ի ենթադրյալ անդամները:
Ըստ գործակալության՝ ՌԴ ձերբակալված քաղաքացիներից մեկը միջազգային հետախուզման մեջ է գտնվում ահաբեկչության մեղադրանքով: Վերջերս նա զբաղվել է Սիրիայում զոհված գրոհայինների կանանց՝ անօրինական տեղափոխմամբ Թուրքիա: