Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա. Կանադայի վարչապետ
13/10/2018 12:02

Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարելու գործընթացին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Մեր ճաշին մասկացում էին մարդիկ, ովքեր արդեն ներդրումներ իրականացրել են։ Կանադայի վարչապետին խնդրեցի, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց իմաստը ճիշտ ներկայացնի Կանադայի գործարարներին։ Մենք ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ ներդրումները պայմանավորված չեն կառավարության կամ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքով», - նշեց Ն.Փաշինյանը։
 
Իր հերթին Կանադայի վարչապետն ասաց, որ արդեն գոյություն ունեն լավ կոնտակտներ։ 
 
«Մենք քննարկեցինք մի քանի ասպարեզներ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում և այլն։ Հայաստանում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որոնք հետաքրքիր են մեզ համար, ինչպես նաև կանադահայերի համար», - ասաց Թրյուդոն։
Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա. Կանադայի վարչապետ