Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում
15/10/2018 14:37

Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում

Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում:

33-ամյա խաղացողը ազգային ընտրանու գույները պաշտպանում էր 2011 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 51 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ: ԱԱ-2018-ը պաշտպանը  բաց էր թողել վնասվածքի պատճառով.

«Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականին տվել եմ այն, ինչ կարողացել եմ:

Թիմում հիանալի սերունդ է հավաքվել, իսկ ինձ համար կարիերան հավաքականում ավարտված է: Հավերժ կմնամ ազգային հավաքականի երկրպագու, սակայն նրա կազմում այլևս չեմ խաղա», - ասել է Կոսյելնին:

Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում