2018-ի հունվար-հունիսին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 26 տոկոսով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ (Տեսանյութ)
15/10/2018 13:29

2018-ի հունվար-հունիսին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 26 տոկոսով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ (Տեսանյութ)

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը մոտ 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ ներկրումը Հայսատնից:
«Բացի սովորական դարձած գյուղատնտեսական մթերքների ներկրումը, բավականին ակտիվացել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի, տեքստիլի, կոշիկների ներկրումը: Դրանք ճաշակով իրեր են, որոնք պահանջված են Ռուսաստանում», - ասաց Անդրեյ Բաբկոն:

Նա նշեց՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում լուրջ դեր է խաղում:
«Հայաստանում բոլոր ուղղակի արտասահմանյան ներդրումների մոտ 37 տոկոսը ռուսական են», - ասաց Ա. Բաբկոն:
 

2018-ի հունվար-հունիսին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 26 տոկոսով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ (Տեսանյութ)