15/10/2018 13:50
Շվեյցարիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է տուժել
Գերմանիայից Իտալիա ուղևորվող տուրիստական ավտոբուսը Շվեյցարիայի Տիչինո կանտոնում վթարի է ենթարկվել, գրում է Bild պարբերականը։
Թերթը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը առավոտյան Լագո Մաջորե լճից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին։ Դեպքի պահին ավտոբուսի սրահում 25 մարդ է եղել։
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ 13 մարդ է տուժել։ Նրանց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը մխրճվել է սյունի մեջ, վթարի պատճառները չեն նշվում։