.jpg)
16/10/2018 11:46
Մոդրիչը նշել է, թե որ ֆուտբոլիստին կտար «Ոսկե գնդակը»
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն:
«Կարծում եմ, որ Գրիզմանը միակ ֆրանսիացին է, ով արժանի է «Ոսկե գնդակին»: Նա անհավանական տարի է անցկացրել: Այո՛, կա նաև Մբապե և Վարան, սակայն ես «Ոսկե գնդակը» կտայի հենց Գրիզմանին», - ասել է Մոդրիչը: