Նեյմար. Մեսսիի բացակայությունը Բրազիլիայի հավաքականի համար լավ նորություն է
16/10/2018 13:14

Նեյմար. Մեսսիի բացակայությունը Բրազիլիայի հավաքականի համար լավ նորություն է

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կիսվել է Արգենտինայի հետ ընկերական խաղից ունեցած սպասելիքներով:
 
Հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 16-ին, Սաուդյան Արաբիայում.
 
«Ֆուտբոլասերների համար Մեսսիի բացակայությունն այսպիսի խաղում վատ է: Բրազիլիայի հավաքականի համար սա լավ նորություն է: Մենք երբեք չենք թերագնահատել Արգենտինայի հավաքականին և նրա ֆուտբոլիստներին: Նրանք ունեն Դիբալա, ով ինձ շատ է դուր գալիս: Այնպես որ մենք պետք է կենտրոնացած լինենք: Հեշտ խաղ չի լինելու: Միշտ հիանալի է խաղալ նրանց դեմ, այս խաղում ֆավորիտ չկա», - ասել է Նեյմարը: 
 
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լիոնել Սկալոնին նշել էր իր թիմի մեկնարկային կազմն առաջիկա խաղում` Ռոմերո, Սարավիա, Օտամենդի, Պեցելյա, Տալյաֆիկո, Պարեդես, Բատալյա, Լո Չելսո, Դիբալա, Իկարդի, Կորեա:
Նեյմար. Մեսսիի բացակայությունը Բրազիլիայի հավաքականի համար լավ նորություն է