Վանեցյանը հերքում է՝ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով չի տուգանել
16/10/2018 14:27

Վանեցյանը հերքում է՝ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով չի տուգանել

ՈՒԵՖԱ-ն դեռևս չի տեղեկացրել, թե որքան է տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այն լուրը, որ տարածվեց, թե տուգանել է 100 հազար եվրո, սուտ է, բայց անգամ եթե 10 հազար եվրո մեզ տուգանեն, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է և մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից կատարված խուլիգանությունը բերի ֆեդերացիային կանգնեցի մեծ ծախսերի առջև», - ասաց Արթուր Վանեցյանը։

Այնուամենայնիվ, ինչպես են վճարելու, եթե լինի տուգանքը, ՀՖՖ նախագահն ասաց, թե ֆեդերացիան ինքնաբավ կառույց է ու ունի  բավականին նորմալ ֆինանսական միջոցներ։

«Ես չեմ ասում շատ է, բայց վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի»,  - ասաց ՀՖՖ նախագահը։

Վանեցյանը հերքում է՝ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով չի տուգանել