16/10/2018 20:09
Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության
Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի, հայտնել է New York Daily News-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:
Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալով՝ վերջին անգամ ուրբաթ օրվանից մինչև կիրակի ընկած ժամանակամիջոցն առանց հրաձգության է անցել 1993 թվականին:
Դադարն սկսվել է հինգշաբթի առավոտյան Բրուքլինում տեղի ունեցած հրաձգությունից հետո և ավարտվել երկուշաբի օրվա ցերեկը, երբ Բրոնքսում կրակել են մի մարդու վրա:
Daily News-ը նշում Է, որ հրազենի կիրառմամբ միջադեպերի թիվը տարվա ընթացքում նվազում 1, թեև սպանությունների քանակը 2017 թվականից ի վեր, ընդհակառակը, աճել Է 8 տոկոսով: