16/10/2018 21:00
Իրավունքի ուժով արձակվելուց հետո խորհրդարանը պահպանելու է իր լիազորությունները մինչև նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի գումարումը
Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
«Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին», - գրել է Արսեն Բաբայանը։