16/10/2018 19:26
Եգիպտոսի նախագահը կոչ է անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ կոչ է անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:
«Մենք առավելագույն ջանք պետք է գործադրենք, որպեսզի պայքարենք այդ մարտահրավերի դեմ: Մենք պետք է գործենք համակարգված և օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները՝ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար», — մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը:
Նախագահը նշել է նաև տնտեսական և սոցիալական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Դրանց հետևանքով ծայրահեղականները վերելք են ապրում: