.jpg)
17/10/2018 16:51
«Բարսելոնը» դիտարկում է Նեյմարին վերադարձնելու տարբերակը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոն», որի կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին նախքան փարիզյան ակումբ տեղափոխությունը:
Ըստ լուրերի` 26-ամյա ֆուտբոլիստը վաղուց է զղջում ֆրանսիական թիմ տեղափոխվելու համար և մի քանի անգամ դիմել է կապտանռնագույնների ղեկավարությանը` առաջարկելով կազմակերպել իր տրանսֆերը:
Սակայն, «Բարսելոնը» մի քանի անգամ պատասխանել է կտրական մերժմամբ, քանի որ ակումբում տհաճ հիշողություններ կան նրա` ՊՍԺ տեղափոխության հետ կապված:
Սակայն, ինչպես վստահեցնում է Mundo Deportivo-ն, վերջին շրջանում իրավիճակը փոխվել է: «Բարսելոնան» դիտարկում է բրազիլացուն վերադարձնելու տարբերակը և այս պահին քննարկում է պոտենցիալ տրանսֆերի պայմանները:
Այս ամառ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», սակայն ավելի ուշ «սերուցքայինները» պաշտանական հայտարարությամբ, որում հերքել է այդ տեղեկատվությունը: