17/10/2018 14:23
Մոսկվայում ձերբակալվել է Ղրիմի նախկին վարչապետը
Ղրիմի նախկին վարչապետ Վիտալի Նախլուպկինը Մոսկվայում ձերբակալվել է, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Քննչական գործողություններն իրականացվում են մի շարք ենթակառուցվածքների պաշտոնատար անձանց նկատմամբ: Դրանք ճանապարհային տնտեսության ու Ղրիմի Հանրապետության մրցակցային քաղաքակնության պետական հանձնաժողովներն են, ավտոճանապարհային ծառայությունները և «Զրիմ էներգո» և «Ղրիմ գազային ցանց» ձեռնարկությունները: