17/10/2018 12:15
ՌԴ հոգեբուժարանի աշխատակիցների ծաղրին արժանացած տարեց հիվանդը մահացել է (Տեսանյութ)
Տարեց հիվանդը, ում, ըստ համացանցում տարածված տեսանյութի, ծաղրել և հարվածել էին Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի թիվ 5 հոգեբուժարանի աշխատակիցները, մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց կարճ ժամանակ անց:
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը հողաթափ նետում ծերունու վրա ու հրում նրան: Այս ամենն ուղեկցվում է նրա գործընկերոջ ծիծաղով:
ՌԴ Չելյաբինսկի մարզի առողջապահության նախարարության խոսնակը միջադեպն անվանել է հիվանդի իրավունքների կոպտագույն խախտում և հայտնել տվյալ բուժհաստատությունում սպասվող առավելագույն խիստ ստուգումների անցկացման մասին: