17/10/2018 14:44
ԱՄՀ ղեկավարը հետաձգել է իր ուղևորությունը դեպի Սաուդյան Արաբիա
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հետաձգել է իր ուղևորությունը դեպի Մերձավոր Արևելք, որի շրջանակում նախատեսվում էր այցելել Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովին: Այն մասին, որ ուղևորությունը հետաձգվել է, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ավելի վաղ նախատեսված ԱՀԿ տնօրենի այցը Մերձավոր Արևելքի տարածաշրջան հետաձգվում է», – ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում՝ առանց նշելու պատճառները։
Սակայն շաբաթ օրը, պատասխանելով հարցին՝ նախատեսում է արդյոք Լագարդը հոկտեմբերի 23-25–ը մասնակցել համաժողովին Սաուդյան Արաբիայում, նա դրական է պատասխանել։ Սակայն, նրա խոսքով, սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի պատմությունը իրեն սարսափեցրել է, և նա կհետևի ստացվող լուրերին։