17/10/2018 14:47
Իսրայելը Գազայի հատվածում խոցել է 20 ռազմական թիրախ
Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի Գազայի հատվածում խոցել է 20 ռազմական թիրախ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածին։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում ТАСС-ը:
«Մենք Գազայի հատվածում խոցել ենք «ՀԱՄԱՍ»–ի 20 ռազմական թիրախներ՝ ի պատասխան Իսրայելի հրթիռակոծությանը», –ասել է նա: