17/10/2018 14:19
Մի՛ վիրավորեք մեր ֆուտբոլիստներին. Սամվել Ֆարմանյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կոչ է անում չհայհոյել ու չվիրավորել Հայաստանի սպորտսմեններին։
«Մի նկատառում, որ հուսով չեմ՝ կհասնի ճիշտ հասցեատերերին կամ հասնելու դեպքում անգամ` կազդի նրանց հետագա վարքագծի վրա:
Մի՛ վիրավորեք, մի՛ հայհոյեք մեր սպորտսմեններին, ֆուտբոլիստներին ոչ մի դեպքում: Քննադատեք, լուծումներ առաջարկեք, որքան ուզում եք, բայց մի՛ վիրավորեք ու մի՛ հայհոյեք: Մի օր նրանք մեզ հիասթափեցնում են, մեկ օր` անասելի ցնծություն պատճառում: Ի վերջո, նրանք քաղաքական գործիչներ չեն, ումից պահանջենք ունենալ պողպատյա նյարդեր», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։