Բուֆֆոն. Մբապեն արժանի է «Ոսկե գնդակի»
18/10/2018 14:31

Բուֆֆոն. Մբապեն արժանի է «Ոսկե գնդակի»

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարծում է, որ թիմակից Կիլիան Մբապեն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը. 
 
«Հաշվի առնելով Կիլիանի տեխնիկան և այն, թե ինչպիսի խաղ նա ցուցադրեց աշխարհի առաջնության ժամանակ՝ կարծում եմ, որ նա արժանի է «Ոսկե գնդակի»: Այստեղ կասկած լինել չի կարող: 
 
Իտալիայում Մբապեին համեմատում են Ռոբերտո Բաջոյի, Ալեսանդրո Դել Պիեռոյի և Ֆրանչեսկո Տոտտիի հետ: Ինքս կարծում եմ, որ Կիլիանը բացառիկ տաղանդ և խաղային որակներ ունի, որոնք ես նախկինում որևէ մեկի մոտ չեմ տեսել: 
 
Մբապեն ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Եթե նա համառություն ցուցաբերի և շարունակի առաջընթաց գրանցել, կկարողանա երկար ժամանակ մնալ բարձունքում»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Բուֆֆոն. Մբապեն արժանի է «Ոսկե գնդակի»