Կառավարությունը վավերացրեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը
18/10/2018 12:01

Կառավարությունը վավերացրեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:  
 
Որոշման նախագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 
 
Նրա խոսքով՝ «Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:
Կառավարությունը վավերացրեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագիրը