19/10/2018 10:40
Կուբանում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել
Կուբանում կործանված Լ-39 ուսումնական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, հասցրել են ինքնանետում կատարել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Դա ուսումնական ինքնաթիռ է, որում գտնվել են օդաչուն և ղեկապետը, նրանք ինքնանետում են իրականացրել», - ասել է գործակալության աղբյուրը:
Նշվում է, որ ավիավթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրային ուսումնավարժական թռիչք իրականացնելիս կործանվել է Լ-39 ինքնաթիռը և ընկել է ջուրը: