Պիկե. Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա
22/10/2018 14:53

Պիկե. Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա

«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն «Սևիլիայի» դեմ (4:2) Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից հետո ասել է, որ Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի կատալոնական ակումբի խաղի վրա: Այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով:

Մեսսին ստացել է ձեռքի վնասվածք եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ:

«Երբ Մեսսին մեզ հետ է, նա վստահություն է հաղորդում թիմին: Իհարկե, մենք ստիպված կլինենք վերադասավորվել առանց Մեսիի: Բայց «Բարսելոնը» պետք է առաջ շարժվի նաև առանց նրա»,- Պիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիվանդանոցում  31-ամյա  արգենտինացուն ախտորոշել են աջ ձեռքի կոտրվածք:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Պիկե. Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա