ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով. Տիգրան Սարգսյան
22/10/2018 11:20

ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով. Տիգրան Սարգսյան

Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի աշխատանքների պլանավորման ընթացքում խնդիր է դրվել զարգացնել բիզնես-իշխանություն փոխհարաբերությունները, այսօր համաժողովի բացմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց՝ ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով:

«Մենք ցանակնում ենք դուրս գալ համաշխարհային շուկա՝ Եվրասիական բրենդներով: Այնպիսիք, որոնք ճանաչելի, ժամանակից կլինեն ու կներառեն նորագույն տեխնոլոգիաներ: Առաջիկա օրերին մենք կքննարկենք այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը, շինարարության ոլորտի ստանդարտները, բեռներին ու ապրանքներին թվային  հետևելու հնարավորությունը, թվային տրասնպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները և այլն», - ասաց Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով. Տիգրան Սարգսյան