22/10/2018 11:47
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կհանդիպեն տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալի հետ
Ազգային ժողովի դիմաց առավոտից բողոքի ակցիա էին իրականացում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները. պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ 2500 մեքենա՝ Վրաստանի տարբեր քաղաքաներում։
Ակցիայի մասնակիցներին լսելու էին եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Երկար բանակցություններից հետ, ի վերջո, նախարարի պաշտոնակատարն ու նախաձեռնության անդամները եկան այն եզրահանգման, որ կազմակերպեն հանդիպում։
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախաձեռնության անդամները կհանդիպեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ։
«Հստակ որոշեք ձեր պահանջները՝ ուզում եք օրե՞նքը փոխվի, ուզում եք 150 մեքնենայի հա՞րցը լուծվի, թե ուզո՞ւմ եք, ընդհանրապես, այս օրենքը չլինի կամ Հայաստանն ընդհանրապես աջակողմյան լինի», - ասաց Հակոբ Արշակյանը։