22/10/2018 14:37
Կանադայում մի քանի երկրաշարժ է գրանցվել
Կանադայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, մագնիտուդը կազմել է 6,8 մագնիտուդ:
Նախորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 05.39-ին:
Այս անգամ այն տեղի էր ունեցել ժամը 06.16-ին, գրանցվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին: ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնը գտնվել է Պորտ Հարդի բնակավայրից 234 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 21 կմ խորության վրա:
Վեց րոպե անց նույն շրջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ:
Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում, տուժածների կամ ավերածությունների մասին՝ նույնպես: