Իկարդի. Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին. միշտ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ
23/10/2018 20:09

Իկարդի. Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին. միշտ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բարսելոնի» հետ հանդիպումից առաջ խոսել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի բացակայության մասին: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին:

«Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին: Միշտ էլ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ, իսկ նա  լավագույնն է աշխարհում: Գիտենք, որ Մեսսիի բացակայությունը «Բարսելոնի» համար մեծ կորուստ է:  Այժմ մենք «Բարսելոնին» հաղթելու հնարավորություն ունենք»,- ասել է Իկարդին:
 

Իկարդի. Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին. միշտ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ