Բուֆոնը նշել է լավագույն երեք դարպասապահների անունները
24/10/2018 15:33

Բուֆոնը նշել է լավագույն երեք դարպասապահների անունները

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է ներկա պահի լավագույն երեք դարպասապահներին:

«Ես քաղաքական գործիչ չեմ, այդ պատճառով, եթե ես նշեմ երեքին, դա կնշանակի, որ չեմ նշել դեռ ևս 100 դարպասապահի: Կասեի, որ ներկա պահի լավագույն դարպասապահներն են Մանուել Նոյերը, Յան Օբլակն ու Ալիսոնը:

Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ աշխարհում կան շատ ուժեղ դարպասապահներ, և ինձ համար մի փոքր ամոթալի է նշել միայն երեքին»,- ասել է Բուֆոնը:
 

Բուֆոնը նշել է լավագույն երեք դարպասապահների անունները