Հիանալի է Ձեզ տեսնել լավ վիճակում, բոսս. Ռոնալդուն` Ֆերգյուսոնին
24/10/2018 18:10

Հիանալի է Ձեզ տեսնել լավ վիճակում, բոսս. Ռոնալդուն` Ֆերգյուսոնին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (1:0) համատեղ լուսանկար է հրապարակել մանկունիացիների նախկին գլխավոր մազրիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
 
«Մեծագույն մարզիչ, և, ինչն ավելի կարևոր է, հիանալի մարդ: Ինձ շատ բան է սովորեցրել ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
 
Հիանալի է Ձեզ տեսնել լավ վիճակում, բոս», - գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:
 
Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստը Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2003-ից 2009 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Մայիսի 4-ին շոտլանդացի մասնագետն ուղեղի արնազեղում էր ստացել: Հաջորդ օրը նրան շտապ վիրահատել էին, իսկ մայիսի 9-ին Ֆերգյուսոնը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:
 
Հիանալի է Ձեզ տեսնել լավ վիճակում, բոսս. Ռոնալդուն` Ֆերգյուսոնին