Խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել. Ֆինանսների նախարարի պաշտոնակատար
24/10/2018 16:56

Խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել. Ֆինանսների նախարարի պաշտոնակատար

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ հեղափոխությունից հետո տնտեսական աճը գահավիժում է ապրել։
 
«Չափազանցված է, բայց այն, որ մենք խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել, կասկած չի հարուցում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։
 
Նա նկատեց, որ ճիշտ չէ կոնկրետ մի խնդիր առանձնացնել և ասել, որ տնտեսկան աճի ցուցանիշները պայմանավորված են դրանով.
 
«Մենք չենք շտապում այդ հարցում, որովհետև տնտեսական քաղաքականության և տնտեսական աճի մոդելի ընտրությունը կանխորոշում են ոչ թե մեր կարճաժամկետ հատվածում անելիքները, այլ երկարաժամկետ հատվածում մեր սպասելիքները։ Մեր անելիքների արդյունքները մենք արագ չենք տեսնելու, բայց ճիշտ ճանապարհ պետք է ընտրենք, որպեսզի վստահ լինենք, որ ինչ նպատակ դրել ենք, դրան են միտված մեր բոլոր գործողությունները», - ասաց նա։
Խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել. Ֆինանսների նախարարի պաշտոնակատար