.jpg)
25/10/2018 11:38
Կոնտեն պատրաստ է գլխավորել «Ռեալը»
«Ռեալը» դիտարկում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը՝ Խուլեն Լոպետեգի հեռանալու դեպքում:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 49-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Կոնտեն պատրաստ է գլխավորել «Ռեալը»:
Ամռանը Կոնտեն մերժել էր մադրիդյան ակումբին, քանի որ ցանկանում էր հանգստանալ մարզչի աշխատանքից: