25/10/2018 13:59
Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը 350 մլն դրամի հետբերում կկատարի պետբյուջե. լուրջ չարաշահումներ կան նաև ԵՊՀ-ում. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)
Երկուշաբթի օրը վարչապետին կներկայացնեմ 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- նշեց նա:
Սանասարյանն ընդգծեց, որ ստուգումներ են կատարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջանկան չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասաց Սանասրյանը: