25/10/2018 16:12
Ֆրանսիայում հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ քվեարկելու իրավունք կստանան
Ֆրանսիայում հոգեկան շեղումներ ունեցող ավելի քան 300 հազար մարդ ձայնի իրավունք կստանա։ Մինչ այս, նրանց դատարանի միջոցով արգելված էր մասնակցել ընտրություններին: Այդ մասին Parisien-ի հետ զրույցում հայտարարել է սահմանափակ հնարավորություններով անձանց հարցերով պետքարտուղար Սոֆի Կլյուզելը:
Ընտրական իրավունքի վերաբերյալ համապատասխան փոփոխությունը կընդունվի 2019 թվականի սկզբին:
«Այսօր մեր երկրում 700 հազար չափահաս անձ գտնվում է հսկողության կամ խնամակալության տակ։ Նրանցից ավելի քան 300 հազարը դատարանի որոշմամբ զրկված են ձայնի իրավունքից։ Հիմնականում նրանք հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։ Մեր նպատակն է անել այնպես, որ բոլորը կարողանան քվեարկել 2022-ին կայանալիք համայնքային ընտրություններին», - հայտարարել է պետքարտուղարը։
Ըստ նրա՝ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց ձայնի իրավունքից զրկելը խտրականություն է։
Կլյուզելը հավելել է, որ կառավարությունը նաև ձգտելու է, որ այս մարդիկ ամուսնանալու և ամուսնալուծվելու իրավունք ևս ստանան։