Կարեն Կարապետյանը «Зарубежнефть» ընկերությունում կզբաղեցնի անկախ տնօրենի պաշտոնը
25/10/2018 10:45

Կարեն Կարապետյանը «Зарубежнефть» ընկերությունում կզբաղեցնի անկախ տնօրենի պաշտոնը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներում կարող է ընդգրկվել «Зарубежнефть» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում, հայտնում է «Коммерсант»-ը:

Պարբերականի զրուցակիցներից մեկի տեղեկությամբ՝ Կ.Կարապետյանը կստանա անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, որը «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:

Պարբերականի հարցմանն ընկերությունից դեռ չեն շտապել պատասխանել:

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին, երբ երկիրը ղեկավարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վերջնականապես հեռացել է կառավարությունից այս գարնանը՝ զանգվածային ակցիաներից հետո, որի արդյունքում իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը:

Կարեն Կարապետյանը «Зарубежнефть» ընկերությունում կզբաղեցնի անկախ տնօրենի պաշտոնը