.jpg)
26/10/2018 18:31
Դեմբելեն ուշացել է «Բարսելոնի» ժողովից ու զրկվել խաղաժամանակից
«Բարսելոնի» հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղից առաջ ուշացել է թիմի նախախաղային ժողովից:
Թիմը հավաքվել էր տեղական ժամանակով 19:00-ին՝ մեկնարկային սուլիչից 2 ժամ առաջ: Սակայն Դեմբելեն ժամանել է միայն 19:25-ին:
Ֆրանսիացու ուշացումը կարող էր ազդել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի որոշման վրա՝ նրան չընդգրկել մեկնարկային կազմում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով Cuatro-ին:
Դեմբելեն ողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին և անգամ նախավարժանք չէր կատարում հավանական փոխարինման մտնելու համար: