Նավթի համաշխարհային գներն աճում են
26/10/2018 13:43

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,05 դոլարով՝ հասնելով մինչև 76,73 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,51 դոլարով և կազմում է 67.33 դոլար մեկ բարելի դիմաց։