.jpg)
27/10/2018 10:31
Ասանժը նշել է այն պայմանը, որի դեպքում պատրաստ է հանձնվել բրիտանական իշխանություններին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է հանձնվել բրիտանական իշխանություններին, եթե Միացյալ Թագավորությունից գրավոր հաղորդագրություն ստանա այն մասին, որ իրեն չեն արտահանձնի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Էկվադորում Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդային։
«Այս պայմանը պետք է գրավոր տեսք ունենա, ինչպես երկրների (Էկվադորի և Մեծ Բրիտանիայի) միջև համաձայնագիրը, որում ասվում է, որ չի լինի արտահանձնում՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ երրորդ երկրի․․․ Եթե այդ պայմանը կատարվի, ապա Ասանժը կկանգնի բրիտանական արդարադատության առջև», - հայտարարել է Պովեդան։